Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
26.03.2013 | 00:23

Սակայն դու աղքատի նկատմամբ բարեհա՛ճ եղիր և նրան մի՛ ուշացրու ողորմությունդ։ Ի սեր պատվիրանի` ձե՛ռք մեկնիր աղքատին ըստ նրա կարոտության և ձեռնունայն մի՛ վերադարձրու նրան։ Արծաթը ծախսի՛ր եղբոր և բարեկամի վրա և մի՛ թող, որ ժանգոտվի քարի տակ ի կորուստ։ Քո գանձն օգտագործի՛ր համաձայն Բարձրյալի պատվիրանների, և դա քեզ օգուտ կլինի ոսկուց ավելի։ Ողորմությո՛ւն հավաքիր քո շտեմարաններում, և այն կփրկի քեզ զանազան չարչարանքներից, թշնամու դեմ կճակատի քեզ համար հզոր վահանից և ծանր նիզակից ավելի։


Սիրաքի իմաստությունը 29. 11-16

Դիտվել է՝ 2261

Մեկնաբանություններ